Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը կարծում է, որ Լեւոն Մկրտչյանը լավ մասնագետ է

Փետրվար 24,2016 17:05

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին`իր հետագա պաշտոնավարման հետ կապված: Արմեն Աշոտյանը, առաջիկայում, հավանաբար իր պաշտոնից հրաժարականի դիմում կներկայացնի, քանի որ քաղաքական համագործակցության արդյունքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը հանձնվելու է ՀՅԴ-ին: Նոր նախարարը, ինչպես տեղեկացրել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, լինելու է Լեւոն Մկրտչյանը: Ի դեպ, այսօր երեկոյան, նախագահի նստավայրում արդեն ստորագրվելու է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը:

Արմեն Աշոտյանը, սակայն, կարծում է, որ լրագրողներն իրեն կկարոտեն, բայց ոչ երկար: Լրագրողները հետաքրքրվեցին`որտե՞ղ է լինելու իր նոր աշխատավայրը: Արմեն Աշոտյանը հորդորեց`սպասել: Նա չցանկացավ խոսել այն մասին, թե ի՞նչ ժառանգություն է թողնում Լեւոն Մկրտչյանին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իրեն «զոհաբերեցին» ՀՀԿ- ՀՅԴ համագործակցության համար, ԿԳ նախարարն արձագանքեց. «Ես մի քիչ ազատ կլինեմ երեւի առաջիկա օրերին, եւ ձեր լրագրողական ֆանտազիայի վերջին զարգացումներին կծանոթանամ: Երբեմն, տպավորություն եմ ունենում, որ մենք Հարի Փոթերի պոտենցիալ հեղինակների ենք կորցնում լրագրության մեջ»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքը Լեւոն Մկրտչյանին ճանաչում է, կարծում է, որ նա լավ մասնագետ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29