Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը զոհվածների հիշատակը հարգելու էր եկել ԲՀԿ կուսակցության նախագահի հետ

Մարտ 01,2016 13:26

«Այն բոլոր մտահոգությունները, որոնք 2008 թվականի մարտի 1-ից ի վեր ունենք, դեռ շարունակում են պահպանվել, որովհետեւ, ըստ էության, սայլը տեղից չի շարժվում: Սպանությունների բացահայտման ուղղությամբ մեր բոլոր ջանքերը, աշխատանքները դեռ արդյունք չեն տալիս: Հավանաբար, շահագրգիռ կողմերը շատ են, որպեսզի չբացահայտվի մարտի 1-ի ոճրագործությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ միամտություն կլինի ակնկալել, թե դա առաջիկայում տեղի կունենա:

Marti 1-BHKՏիկին Սարգսյանն այսօր Մյասնիկյանի արձանի մոտ իր հարգանքի տուրքը մատուցեց 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների հիշատակին: Ուշագրավ էր, որ զոհվածների հիշատակը հարգելու համար Լյուդմիլա Սարգսյանը եկել էր ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

Naira  Zohrabyan_Lyudmila Sargsyan«Իշխանությունը հավանաբար հույս ունի, որ ժամանակի ընթացքում հարցը մոռացության կտրվի, կփակվի ու կվերջանա: Բայց ես չեմ կարծում, որ երբեւիցէ մարտիմեկյան իրադարձությունները պատմության գիրկը կգնան`առանց բացահայտվելու: Մեր բոլորի հիշողության մեջ թարմ են ութ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Վստահ եմ, որ ամեն ինչ կարվի, որպեսզի դրանք ժամանակի ընթացքում բացահայտվեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Naira ZohrabyanՀարցին`ինչո՞ւ ՀԱԿ-ի հետ չեն եկել հարգելու անմեղ զոհերի հիշատակը, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Ես այնտեղ տեսա նաեւ «Հանրապետություն», «Ազատ դեմոկրատներ», «Ազատություն» կուսակցության ղեկավարներին եւ անդամներին, Դավիթ Շահնազարյանին: Ամեն մեկն իր հարգանքի տուրքն էր մատուցում անմեղ զոհերի հիշատակին: ՀԱԿ-ը կարծես որոշել էր մի քանի կուսակցությամբ ապահովել իր մասնակցությունը, հետեւաբար, մենք էլ առաջնորդվել ենք մեր ձեւաչափերով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031