Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտական մյուզիքլ եւ «հրեշտակներ». ուսանողներն աջակցում են «Նվիրիր կյանք»-ին. (ֆոտոշարք)

Մարտ 01,2016 17:48

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կազմակերպվեց «Դարձիր իմ արևը» խորագրով բարեգործական միջոցառումը, որի ընթացքում հավաքված հասույթը կտրամադրվի «Նվիրիր կյանք» հիմնադրամի երկու շահառու-երեխաների բուժմանը: ԵՊԲՀ ուսանողները միջոցառման հյուրերի համար պատրաստել էին հրեշտակ-լապտերներ, որոնց վաճառքի հասույթը եւս նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք»-ին: Իսկ դահլիճի մուտքի մոտ տեղադրված արկղիկների միջոցով հանգանակություն կատարվեց: Ցուցադրվեց մյուզիքլ-ներկայացում:

«Այն նվիրված է «Նվիրիր կյանք»-ի աջակցությամբ բուժվող երեխաներին: Մյուզիքլում ներգրավված են մեր համալսարանի ակադեմիական երգչախմբի սաները, նաեւ «Նվիրիր կյանք»-ի շահառու-երեխաներից մեկը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Մշակույթ եւ ազատ ժամանց» հանձնաժողովի նախագահ Տիգրան Սահակյանը:

FILE7629 FILE7613 FILE7610 FILE7602 FILE7634

Նրա փոխանցմամբ` բուհը մշտապես իրականացնում է բարեգործական միջոցառումներ: Մասնավորապես, «Լինենք հոգատար» խորագրով միջոցառումների արդյունքում օգնություն է ցուցաբերվում կարիքավորներին:

«ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը դիմեց հիմնադրամին, որի աջակցությամբ էլ կազմակերպվեց այս միջոցառումը: Այս ծրագրով չենք սահմանափակվում, շատ ծրագրեր ենք իրականացնում նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց օժանդակելու նպատակով»,-նշեց միջոցառման կազմակերպիչ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

Նա հավելեց, որ բարեգործական ծրագրերում առավելապես ներգրավված են ուսանողները, որոնց ջանքերով էլ բարձրաձայնվում են սոցիալապես խոցելի խմբերի խնդիրները:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031