Լրահոս
Օրվա լրահոսը

Նազարբաևի կարծիքով Մերձավոր Արևելքում լուծվում է աշխարհի ճակատագիրը. «ՏԱՍՍ»

Մարտ 02,2016 11:22

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հանդիպել է իր երկրում հավատարմագրված պետությունների դեսպանների հետ։ Հանդիպման մանրամասներն է փոխանցում ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Նազարբաևն իր ելույթում անդրադարձել է սիրիական ճգնաժամին՝ ասելով. «Առանց որևէ չափազանցության, Մերձավոր Արևելքում այսօր որոշվում է ամբողջ աշխարհի ճակատագիրը։ Այս ճգնաժամը բացասական ազդեցություն է ունենալու նաև այլ տարածաշրջաններում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո  չի գրանցվել փախստականների այսպիսի քանակություն»։

Շարունակելով սիրիական ճգնաժամի թեման՝ Նազարբաևը խոսել է այս հարցի շուրջ միջազգային հանրության շրջանում առկա տարաձայնությունների մասին. «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային հանրության՝ իրար հակասող քայլերն ահաբեկիչների օգտին է։ Այս է պատճառը, որ ես առաջարկում էի ՄԱԿ-ի հովանավորությամբ ստեղծել միջազգային հակազդեցության ցանց՝ ահաբեկչության և էքստրեմիզմի դեմ։ Եթե բոլոր պետությունները միասնական չլինեն այս պայքարում, մենք հաջողության չենք հասնի»։

Նազարբաևը ողջունել է նաև Սիրիայում հրադադար հաստատելու մասին ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031