Լրահոս
Օրվա լրահոսը

Ուորլիք․ Նահանգային օրենսդիր մարմինների որոշումները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ արտաքին քաղաքականությունը. «Ազատություն»

Մարտ 04,2016 19:25 Share

«Ազատություն» ռ/կ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը:

«Նահանգային օրենսդիր մարմինների որոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պարտադիր ուժ չունեն և պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ արտաքին քաղաքականությունը», – գրել է Ուորլիքը:

Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևը, հիշեցնենք, Ջորջիա նահանգի խորհրդարանը ընդունել է մարտի 2-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել