Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ արեց Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետին

Մարտ 09,2016 19:40

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր պաշտոնանկ է արել Գյումրու «Մուշ» բաժնի երիտասարդ ոստիկանապետ Խորեն Բարխոյանին՝ նրան տեղափոխելով մայրաքաղաք ավելի ցածր պաշտոնի:

Ծննդով արթիկցի Խորեն Բարխոյանը այս պաշտոնը զբաղեցրեց ուղիղ մեկ տարի առաջ. նա նշանակվել էր անցած տարվա մարտի վերջերին: Նրա փոխարեն ոստիկանապետ է նշանակվել տեղակալը՝ Արթուր Մարտիրոսյանը: Ոստիկանության աշխատողները վերջինս համարում են պրոֆեսիոնալ կադր:

Ի դեպ, Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկաններին բարեփոխելու ձգտմանը հակառակ, մեզ երբեմն բողոքներ են հասնում առ այն, որ  Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում դեռ կան հին մեթոդներով աշխատող ոստիկաններ, ծեծի ու ջարդի հետ սեր ունեցող, մարմնավաճառների հետ սերտ համագործակցող ու նրանց թելադրանքով գործ սարքելու ձգտում ունեցողներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031