Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն առաջարկել է քննարկել ՌԴ-ՀՀ տնտեսական համագործակցության հարցերը. «ՏԱՍՍ»

Մարտ 10,2016 20:03

Մոսկվայում ընթացող Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն առաջարկել է քննարկել ՌԴ և ՀՀ միջև տնտեսական համագործակցության հարցերը։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Ռուսաստանի նախագահը դրանք բնութագրել է «ստրատեգիական գործընկերների հարաբերություններ»։ Պուտինն իր խոսքում ասել է. «Մեր հարաբերությունները զարգանում են։ Զարգանում են բարեհաջող։ Իհարկե, կան որոշակի օբյեկտիվ խնդիրներ։ Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք, թե ինչպես են դասավորվել մեր հարաբերությունների հիմքերը»։

Պուտինն անդրադարձ է կատարել նաև երկու երկրների միջև առկա տնտեսական համագործակցությանը. «Ես որևէ կասկած չունեմ՝ հենվելով անցյալում մեր կայացրած որոշումների վրա, մենք զարգանալու ենք նաև այդ ուղղությամբ»։

ՌԴ նախագահը հիշեցրել է նաև, որ այս տարի Հայաստանը ղեկավարելու է ՀԱՊԿ-ն. «Հույս ունեմ, որ կհաջողվի խոսել Ձեզ հետ՝ որպես այս միջազգային կազմակերպության ղեկավարողի, որովհետև հենց այդ կազմակերպությունն է պատասխանատու անվտանգության, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար և որպեսզի մեր սահմաններին խաղաղություն տիրի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031