Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻ նախարարն ընդունեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անդամների պատվիրակությանը

Մարտ 11,2016 18:45

Մարտի 11-ին Հայաստանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի 2016թ.-ի առաջին արտագնա նիստը: Այցի շրջանակներում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անդամների պատվիրակությունը հյուրընկալվեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Պատվիրակությունը գլխավորում էին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինչպես նաև՝ Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Սերբիայի ԱԺ փոխնախագահները:

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հյուրերին ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության ընդհանուր գործունեությունն ու նախարարության կազմում ներառված ստորաբաժանումների աշխատանքը: Նախարար Երիցյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին  ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: ՃԿԱԿ պետ գնդապետ Հ. Խանգելդյանը մանրամասն ներկայացրեց կենտրոնի գործառույթները, տեխնիկական հագեցվածությունն ու 911 ծառայության աշխատանքը: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինին հատկապես հետաքրքրեց այն փաստը, որ ՃԿԱԿ-ում աշխատում են հաշմանդամություն ունեցող և սայլակների միջոցով տեղաշարժվող շուրջ 30 աշխատակիցներ: Ս. Նարիշկինը զրուցեց վերջիններիս հետ իրենց առօրյա աշխատանքային գործունեության մասին:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին նախարար Երիցյանին ջերմ ընդունելության և հետաքրքիր ու բովանդակալից շրջայցի համար:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031