Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. «Համոզված եմ, որ նոր ընտրական օրենսգիրքը էապես բարձրացնելու է ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»

Մարտ 15,2016 22:00

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի  մարտի 15-ի ելույթը հայտարարությունների ժամին

Ամեն անգամ կարևոր փաստաթուղթ քննարկելուց առաջ, կարծես, քաղաքական մշակույթ է ձևավորվել ժողովրդի մեջ նախապես անվստահություն սերմանելը և «ամեն ինչ վատ է, որովհետև իշխանությունն է անում» տրամաբանությամբ կանխատեսումներ անելը: Չէ որ նոր է սկսվում քննարկելու, առաջարկություններով հանդես գալու, նախագծի մեջ փոփոխություններ իրականացնելու փուլը:

Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած գործելաոճին՝ կազմակերպելով բաց, առարկայական և կառուցողական քննարկումներ՝ ականջալուր լինելով բոլոր այն առաջարկներին, որոնք կարվեն հանուն մեր երկրի ապագայի, քանի որ մենք, որպես իշխող քաղաքական ուժ, կրում ենք լրացուցիչ  պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի համար, և դրանով է պայմանավորված նաև մեր պետության միջազգային վարկն ու հեղինակությունը:

Համոզված եմ, որ նոր ընտրական օրենսգիրքը էապես բարձրացնելու է  ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Քվեարկության մեխանիզմը մանրակրկիտ մտածված է՝ սկսած ընտրողի մուտքից ընտրատեղամաս մինչև ընտրություններ և հաշվարկ:

Շատ կարևոր է նաև, որ որևէ մեկը ոչ մի դեպքում չի կարողանալու քվեարկել ոչ իր ընտրատեղամասում, քանի որ առաջարկվող համակարգը պարզապես դա թույլ չի տալիս ձայնային և լուսային ազդանշաններով:

Հասկանում եմ նրանց, ովքեր ցանկանում են հրապարակված տեսնել ստորագրված ընտրացուցակները: Բայց նախ՝ ինչու՞ բացառենք քվեարկությանը չմասնակցելով քաղաքական ընտրություն կատարելու  և դրա համար որևէ ճնշման չենթարկվելու՝ ընտրողի իրավունքը:  Հետո՝  ստորագրված ընտրությունների պաշտոնական հրապարակումը այսօր միջազգային կազմակերպությունները  և ՀՀ Սահմանադրական դատարանը գաղտնիության փաստ են համարում:  Մենք պատրաստ ենք համագործակցել այլ երաշխավորություններ առաջարկելու դեպքում: Գուցե նաև գտնենք կրկնաքվեարկությունները և այլոց փոխարեն քվեարկելը բացառող լրացուցիչ մեխանիզմներ: Բայց բոլոր դեպքերում վստահ եմ՝ ապագան լինելու է նույնականացման քարտերով քվեարկությանը, ինչը կբարձրացնի քվեարկող քաղաքացու ճանաչելիության աստիճանը  և իսկապես կվերացնի ստորագրված ընտրացուցակները հրապարակելու իմաստը:

Ընդդիմախոսները լրատվամիջոցների ու դիտորդների թվի սահմանափակումը հետընթաց քայլ են համարում՝ մոռանալով նախորդ ընտրությունների փորձը, որ ընդդիմությանը հատկացված տեղերը ամբողջովին իրացված չէին: Ինչևէ, օրինակ, գյուղական վայրերում, շատ ընտրատեղամասեր միակ հնարավորն են և այնպիսի չափսեր ունեն, որ մեծաթիվ մարդկանց առկայությունը դժվար կառավարելիություն է առաջացնում և հակառակ երևույթին հանգեցնում` հնարավոր չտալով  պատշաճ վերահսկելիություն ապահովել:

Ինչպես տեսնում եք՝ սկսված են արդեն քննարկումները տարբեր ձևաչափերով, և մենք միշտ շահագրգիռ ենք և պատրաստ համագործակցության, ուստի եկեք ոչ թե զգայական ելույթներ ունենանք, այլ  կառուցողական առաջարկներ ներկայացնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031