Լրահոս
Օրվա լրահոսը

Քանաքեռ-Զեյթունի մի շարք առևտրային կետերի ցուցափեղկերին Փաշինյանի նախընտրական պաստառներն են, մինչդեռ օրենսգիրքն արգելում է. Fip

Մայիս 15,2026 14:47 Share

Fip.am. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող մի շարք առևտրային կետերի ցուցափեղկերին այս օրերին հայտնվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառները։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քարոզչական նյութերը այս վարչական շրջանում փակցված են եղել զանգվածային և համակարգված՝ տարբեր խանութների և առևտրային օբյեկտների վրա՝ Զաքարիա Քանաքեռցու, Ուլնեցու, Էզրաս Հասրաթյան, Դրոյի, Պարույր Սևակի, Յաղուբյան և Լեփսիուսի փողոցներում։

Մինչդեռ «Ընտրական օրենսգիրքը» հստակ արգելում է նախընտրական քարոզչական նյութերի տեղադրումը առևտրային օբյեկտների վրա կամ դրանց ներսում։

Այսպես, ըստ Ընտրական օրենսգրքի (ԸՕ 21-րդ հոդվածի 2.1-րդ մաս)` արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։

Մեր թիմը շրջել է համայնքի տասնյակ առևտրային կետերով ու գաղտնի նկարահանումներ իրականացնելով զրուցել դրանց աշխատակիցների հետ։ Նախ պարզվել է, որ պաստառները փակցրել են վարչական շրջանի կամ «թաղապետարանի» աշխատակիցները ու ավելին, պարզել ենք, որ այդ «օպերացիան» իրականացվել է աշխատանքային օրերին ու աշխատանքային ժամերին։

Պարզել ենք՝ որոշ օբյեկտների սեփականատերերն ու աշխատակիցները չեն աջակցում ՔՊ-ին կամ Նիկոլ Փաշինյանին, սակայն, ամենայն հավանականությամբ, հարկադրված թույլ են տվել, որ այդ քարոզչանյութերը փակցվեն առևտրային կետերի ցուցափեղկերին։ Այսինքն՝ քարոզչական նյութերի տեղադրումն առերևույթ իրականացվել է իրենց կամքին հակառակ։

Հասմիկ Համբարձումյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031