Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. Կոալիցիա ստեղծելու համար կուսակցությունների միավորման սահմանափակում դնել պետք չէ

Մարտ 21,2016 18:00

«Հայաստանի ներքաղաքական զարգացումների համար անչափ կարեւորում էի նախեւառաջ Սահմանադրության հետ կապված հարցի վերջնական լուծումը, արդյունքը։ Անկախ մեզնից՝ յուրաքանչյուրի գնահատականից, դեկտեմբերի 6-ին Սահմանադրությունը քվեարկվեց եւ ընդունվեց։ Արդեն իսկ Հայաստանն ապրում է այդ Սահմանադրությամբ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։

Ըստ նրա՝ Սահմանադրությունից հետո երկրորդ կարեւորագույն փաստաթուղթն Ընտրական օրենսգիրքն է. «Ես կուզենայի, որ այդ հարցում գային ընդհանուր հայտարարի, կոնսեսուսի ցուցակների հրապարակման հետ կապված։ 13 ընտրատարածքների է բաժանվում Հայաստանը։ Կարող են այնտեղ քվեարկությունները շատ ավելի պարզեցվեն եւ հստակեցվեն եւ շատ ավելի պարզ մոդել առաջարկվի»։

Գառնիկ Իսագուլյանը նշեց, թե ամբողջ աշխարհը գնում է նրան, որ կարողանա օրենքներն ավելի պարզեցնել. «Շատ ավելի հստակեցնել եւ հասու դարձնել քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան կարդալ օրենսգիրքը եւ հասկանալ, թե այն ինչ է նշանակում։ Նույնիսկ իրավաբաններն ու դոկտորները, եթե այս օրենսգիրքը կարդան, չեն հասկանա, թե ինչ է կատարվում։ Բարդությունները պետք է աշխատեն վերացնեն»։

Նա հիշեցրեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ եթե իրենք ունենան 45% ձայներ, իսկ մնացած բոլոր ուժերն ընդհանուր 55, նրանք կկարողանան միավորվել կոալիցիա կազմել եւ կառավարություն ձեւավորել. «Հիմա հանկարծ սահմանափակում է դրվում, որ ոչ բոլորն են կարող իրար միանալ։ Ինչո՞ւ։ Ասենք 10 կուսակցություն մասնակցել է ընտրություններին, մնացած 9-ը որոշում են կոալիցիա ձեւավորել։ Ինչո՞ւ եք սահմանափակում դնում, որ երկուսից ավելի չեն կարող։Ես կարծում եմ, որ այդտեղ սահմանափակում դնել պետք չէ»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031