Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը պաշտպանում է մանկապղծության մեջ մեղադրվող հոգեւորականին. «Հրապարակ»

Մարտ 24,2016 11:23

Արդեն երկու օր է՝ հայկական մամուլը հեղեղվել է Ֆրանսիայի հայկական եկեղեցիներում սեռային բռնությունների, մանկապղծության մասին լուրերով։ Մի երեւույթ, որի մասին մեզանում երեւի միայն ֆիլմերից գիտենք։

Հիշեցնենք, որ մի հայ երիտասարդ 2013թ. հուլիսի 22-ին բողոք է ներկայացրել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ, որով վերջինիս մեղադրել է սեքսուալ ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, որոնք իրականացվել են 1990թ.-ին, Երուսաղեմի հայկական վանքում, որտեղ պաշտոնավարել է բարձրաստիճան կղերականը։ Տուժողը, որ այդ ժամանակ եղել է անչափահաս՝ 13 տարեկան, հավաստիացնում է, որ հարկադրված օրալ սեքս է կատարել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանին եւ ենթարկվել է այլ սեռային բռնությունների։

«Այս վերջին ժամանակներս ինչ-որ «հայ երիտասարդներ» են հայտնվում եւ այս կամ այն հոգեւորականին փորձում են մանկապղծության մեջ մեղադրել, կարծես դարձել է սովորական երեւույթ։ Նմանատիպ մի խնդիր եղավ նաեւ Երուսաղեմում, այնտեղ նախկին ուսանողներից մեկը հոգեւորականներից մեկին նման մեղադրանք էր արել, չգիտես ինչու, իրենք իրենց պղծվածությունը տարիներ շարունակ քողով ծածկում են եւ հանկարծ ինչ-ինչ ուժերի հրահրումով բարձրացնում կամ աղաղակում են այդ խնդիրը»,- կարծում է Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, որի խոսքերով՝ փաստն անհնարին է, իսկ կեղծ մեղադրանք ներկայացնելը՝ շատ դյուրին։ Ամենայն հավանականությամբ, Հայր Կոմիտասը խոսում էր նույն երիտասարդի մասին, ֆրանսիական մամուլից տեղեկանում ենք, որ երիտասարդ տղան մեղադրել է նաեւ երկու այլ բարձրաստիճան հայ եկեղեցականների՝ Երուսաղեմի վանքից, որոնց կողմից եւս ենթարկվել է սեքսուալ բռնությունների, մինչեւ իր 19 տարեկան դառնալը։

Եվ բնավ զարմանալի չէ, որ հայ հոգեւորականն այդպես կպաշտպաներ Դավիթ արքեպիսկոպոսին, չէ որ մեզանում եկեղեցին քննադատության առարկա չպետք է լինի, «սրբապղծություն է», բարձրաստիճան հոգեւորականների բիզնեսներն անքննելի են, աշխարհիկ «մեղքերը»՝ ստահոդ լուրեր։

«Ես նրան մարդ չեմ կարող կոչել, որն այս կամ այն հոգեւորականի անվան հետ է խաղում։ Ինձ համար սա էլ գրանտակերի մի ուրիշ կերպար է, որովհետեւ հիմա, չգիտես ինչու, դավաճաններին կոչում են գրանտակերներ։ Այդ տղան տարիներ շարունակ վանքում է մնացել եւ դուրս գալուց հետո ինչ-ինչ անորոշ ուղղությունների դրդմամբ նմանատիպ հայտարարություններ է անում»,- ասում է Հայր Կոմիտասը։

 

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031