Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցություն սիրիահայ ընտանիքներին

Մարտ 24,2016 16:57

Մայրաքաղաքում սոցիալապես անապահով և սիրիահայ ընտանիքների համար իրագործվող ծրագրերի համատեքստում հերթական նախաձեռնությունն է կյանքի կոչվել: Էրեբունի վարչական շրջանում բնակվող 44 առավել կարիքավոր սիրիահայ ընտանիքներ ընդգրկված են սոցիալական աջակցության «Դու միայնակ չես» ծրագրում, որն իրականացվում է  «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության և մի շարք հովանավորների աջակցությամբ:

Բարեգործական միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մ. Իսսամ Նայալը, Երևանում ՌԳԿԿ տնօրեն Մարկ Կալինինը: Սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է հումանիտար օգնություն` սննդի, հագուստի և տեխնիկայի տեսքով:

 
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031