Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները նախապատրաստվում են վերագործարկման

Մարտ 24,2016 17:32

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչությունների պետերի, ինչպես նաև «Ջրային կառույցներ» և «Երևան ջուր» ընկերությունների տնօրենների ուղեկցությամբ շրջել է վարչական շրջաններում և տեղում հետևել ու ծանոթացել մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների գործարկման նախապատրաստական աշխատանքներին: Ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման և տեխնիկական այլ աշխատանքներ:

Զուգահեռ ստուգվում է էլեկտրամատակարարման և ջրամատակարարման հուսալիությունը:

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ջրային կառույցների վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Թեև բավական ծավալուն են Հանրապետության հրապարակի և Երևանի հիմնադրման 2750-ամյակի շատրվանների գործարկման աշխատանքները, այդուամենայնիվ շատրվանների մասով մեր աշխատանքները հիմնականում ավարտված են: Առավել ընդգրկուն է ցայտաղբյուրների գործարկումը, որոնց հարցում, ի դեպ, աջակցում է «Երևան ջուր» ընկերությունը: Բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով և արդեն հաճելի ավանդույթի համաձայն մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները միաժամանակ կվերագործարկվեն Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ի առավոտյան»,-ընդգծել է Կամո Արեյանը:

 
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031