Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմազավակ ընտանիքների երեխաները կաշկանդված են, քանի որ ունեզուրկ են (Տեսանյութ)

Մարտ 26,2016 13:45

«Եթե մենք ցանկացել ենք ունենալ ոչ մեկ երեխա, այլ երեքը, չորսը ապա մենք պատասխանատվություն պետք է կրենք այդ երեխաների համար»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց հոգեբան Աննա Բադալյանը: Փաստաբան Լիանա Բալյանը սակայն այն համոզմանն էր, որ բազմազավակ ընտանիքներին պետությունը պետք է  ըստ արժանվույն աջակցություն ցուցաբերի, նպաստներ ու ապրելու միջոցներ տրամադրի, որպեսզի այդպիսի ընտանիքները չամաչեն, որ այդքան զավակներ են ունեցել եւ մարդավայել ապրեն: Փաստաբանի խոսքերով, մի կողմից պետությունը խրախուսում է բազմազավակությունը, մյուս կողմից նրանց առնչվող օրենքը լիարժեք չէ եւ մի շարք բացեր ունի:

«Շատ կարեւոր է զգալ պետության աջակցությունը: Եթե չկան սոցիալական պայմաններ, ապա նրանց համար գոնե սոցիալական նպաստներ պետք  լինեն»,-ասաց փաստաբանը: Ըստ նրա պետության կողմից հատկացված նպաստը չի հերիքում մինիմալ պայմանները բավարարելու համար, քանի որ դա «աղքատանպաստ է» եւ բազմազավակ ընտանիքներն այսօր ամենաաղքատ սոցիալական խմբին են պատկանում. «Պետք է ընդունել նոր օրենք՝ բազմազավակ մայրերի պաշտպանության մասին: Օրենքով պետք է բազմազավակ ընտանիքներն օգտվեն անվճար բուժսպասարկումից, անվճար սովորեն մասնավոր դպրոցներում, բուհերում, չվճարեն կոմունալ ծախսերը, գյուղական համայնքներում տրամադրվեն անվճար հողատարածքներ, ընտանի կենդանիներ, տեխնիկա, իսկ քաղաքում՝ բնակարաններ:

Պետությունը պետք է խրախուսի նորաստեղծ ընտանիքներին, որ այնքան ապահով լինեն, որ շատ երեխաներ ունենան»: Փաստաբանի համոզմամբ, պետք է բազմազավակ մայրերին տալ հերոսուհու կոչում եւ մեկ օր հայտարարվի բազմազավակ մայրերի օր:

Հարցին, արդյոք պետության այդպիսի վերաբերմունքը բազմազավակների նկատմամբ չի խթանում սելեկտիվ աբորտները, երբ մայրերը չկարողանալող երեխաներին պահել, ստիպված ընդհատում են հղիությունը, եթե այս կամ այն սեռի երեխան արդեն ունեն:
Լիանա Բալյանն ասաց, որ այդպես էլ կա:

Հոգեբան Աննա Բադալյանի խոսքերով,  ընտանիքը հոգեբանական կառույց է, իսկ բազամազավակ ընտանիքը յուրովի հոգեբանական կառույց է: Ըստ նրա Հայաստանում ամենամեծ բազմազավակ  ընտանիքում կա 17 երեխա. «Հոգեբանական տեսակետից նրանք ակտիվ են, կարողանում են արագ կողմնորոշվել, ընկերախմբերում ոգին են»,-ասաց նա եւ նշեց, որ բազմազավակ ընտանիքների երեխաները որպես անձ, անհատականություն բավականին հետաքրքիր են: Հոգեբանի խոսքերով, հիմնականում այդ երեխաները  կենցաղային խնդիրներից հեռու են եւ քանի որ նրանք շատ են, յուրաքանչյուրը ծնողին փորձում է  ապացուցել, որ ինքը լավն է:
Հոգեբանն այն կարծիքին էր, որ կողմնակի օգնությունը ծուլացնում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031