Լրահոս
Օրվա լրահոսը

Տիտանիկի խորհրդավոր խորտակումն ու 5 հայերը. Yeni Şafak

Մարտ 29,2016 11:37
nav

Թուրքական Yeni Şafak լրատվամիջոցի սյունակագիրներից մեկը (Մուհամմեդ Բեդիբեքը) հոդված է հրապարակել, որտեղ պատմում է աշխարհահռչակ Տիտանիկ նավի խորտակման և այդ նավով ճանապարհորդության մեկնած 5 հայազգիների պատմությունը։

Հոդվածագրի պնդմամբ՝ խորտակված նավում եղել են ազգությամբ հայ, Օսմանյան կայսրության 5 քաղաքացիներ, որոնք բոլորն էլ ծնունդով Բինգյոլից էին։ Հինգի անուններն էին՝ Նշան Գրիգորյան, Օրսեն Սիրայանյան, Օրթին Զաքարյան, Դավիդ Վարդունյան և Մափրիեդեդեր Զաքարիան։ Նավ նստելիս բոլորն էլ եղել են մոտավորապես 20 տարեկան։

Թե ինչպես են երիտասարդները հասել նավին, հոդվածագրի պնդմամբ, տեղի է ունեցել հետևյալ կերպ՝ երիտասարդները մեկ շաբաթում Բինգյոլից հասել են Տրապիզոն, այնուհետև նավով հասել են Մարսել, որտեղ էլ իմացել են Տիտանիկի մասին։ Հոդվածագրի ներկայացրած փաստերի հիման վրա հինգ երիտասարդները Տիտանիկ են բարձրացել Ֆրանսիայի Շերբուր նավահանգստից։

Վթարի պահին հայազգի երիտասարդները, որոնք երրորդ կարգի տոմս էին ձեռք բերել նավ նստելու համար, գտնվել են իրենց սենյակներում։ Լսելով հարվածի ցնցումից և ուղևորների բարձրացրած աղմուկի հետևանքով առաջացած ձայները՝ երիտասարդները փորձել են դուրս գալ և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, բայց նույն պահին էլ հասկացել են, որ իրենց սենյակի կողպեքը փակվել է և չի բացվում։ Երիտասարդներից Դավիթին և Նշանին հաջողվել է կոտրել կողպեքները, իսկ ահա մնացած երեքի պարագայում, հաջողությունը երես է թեքել։

Դավիթին և Նշանին հաջողվել է հայտնվել 10 և 13 համարի փրկարարական նավակում, որոնց տեղերը խիստ սահմանափակ էին։ Երբ նավակները իջեցվել են օվկիանոս, Դավիթն էլ, Նշանն էլ ցատկել են նավից և վերջիվերջո հաջողացրել են տեղ զբաղեցնել նավակներում և փրկվել։

Տեղի ունեցածից հետո Դավիթն ու Նշանը միասին գնացել են Կանադա։ Որոշ ժամանակ անց Դավիթը տեղափոխվել է ԱՄՆ։ 1911թ. Դավիթը ամուսնացել էր Մերի Պայծառի հետ։ Նավաբեկությունից հետո երկար ժամանակ որևէ լուր չունենալով ամուսնուց, Մերին չի հուսահատվել և տեղի ունեցածից 11 տարի անց՝ Նիագարա ջրվեժի մոտ, վերջիվերջո գտել է Դավիթին։ 1966թ. Դավիթը մահացել է։ Նա 3 որդի ուներ։

Նշանն ամբողջ կյանքը անց է կացրել Կանադայում և մահացել է 1978թ.։ Իր ողջ կյանքի ընթացքում աշխատել է General Motors-ում։ Նշանի աղջկա խոսքերով՝ նավաբեկությունից հետո Նշանը երբեք նավ չի նստել և չի մոտեցել ջրային որևէ բաց տարածության։

Հիշեցնենք, որ 1912թ. ապրիլի 10-ին Տիտանիկ նավը դուրս եկավ Սաութհեմփթոնի նավահանգստից՝ Նյու Յորք մեկնելու նպատակով։ Նավը վթարի է ենթարկվել օվկիանոս դուրս գալուց 5 օր հետո՝ ապրիլի 14-ին։ Տիտանիկում գտնվող 2224 մարդուց հաջողվել է փրկվել միայն 710-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031