Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Ադրբեջանը ե՛ւ սատարում է ահաբեկիչներին, ե՛ւ ԻՊ-ում կան բազմաթիվ ադրբեջանցի գրոհայիններ». «Հայոց աշխարհ»

Մարտ 29,2016 12:15

Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

 -Այս պահին, երբ Արեւմուտքը սարսափած է ահաբեկչությունից եւ ուղիներ է փնտրում դրա դեմն առնելու համար, հարմար պահ է, որ հայկական երկու պետություններն աշխարհին ներկայացնեն Ադրբեջանի ահաբեկչական դեմքը: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

-Մենք բազմիցս ասել ենք աշխարհին, որ վտանգավոր է Ադրբեջանի պահվածքը, ու եթե այդ երկիրը ժամանակին սանձազերծվեր, ապա երեւի թե ո՛չ Փարիզում, ո՛չ Բրյուսելում չէին լինի այս խայտառակ ահաբեկչական գործողությունները:

Իսկ հարմար պահեր` Ադրբեջանի ահաբեկչական դեմքը ի ցույց դնելու, միշտ էլ եղել են: Պարզապես այդ ուղղությամբ պետք է աշխատենք բոլորս` Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, միասին լուրջ գործ ունենք անելու: Բայց դրա փոխարեն ավելի շատ ներքաղաքական ինտրիգներով ենք տարվել՝ մեր էներգիայի մեծ մասը վատնելով այդ ուղղությամբ ու անտեսելով այս կարեւոր աշխատանքը:

Մինչդեռ Ադրբեջանը ակտիվ գործում է. լինելով բռնապետական պետություն, ուր չկա խոսքի ազատություն, իր ձեռքում է կենտրոնացրել տեղեկատվական ողջ հոսքը եւ այն ուղղել հակահայկական քարոզչության ուղղությամբ: Մենք պետք է ինքնակազմակերպվենք եւ համախմբենք մեր ուժերը՝ պայքարելու ադրբեջանական կեղծ քարոզչության դեմ: Համոզված եմ, որ կարող ենք անել ավելին, քանի որ ունենք առավել ներուժ, քան մեր հակառակորդը:

Իսկ Եվրոպան պետք է սթափվի, քանի որ ահաբեկչությունը եկել, հասել է իր սիրտը` Եվրամիության մայրաքաղաք Բրյուսել: Այն, որ դա կապ ունի նաեւ Ադրբեջանի հետ` միանշանակ է: Այս պետությունը ե՛ւ սատարում է ահաբեկիչներին, ե՛ւ ԻՊ-ում կան բազմաթիվ ադրբեջանցի գրոհայիններ, ե՛ւ Թուրքիան է կանգնած նրանց թիկունքում: Այս ամենից հետո էլ ի՞նչ է ուզում Եվրոպան, էլ ինչի՞ է սպասում: Նրա անտարբերությունը հանգեցնելու է ավելի վատ, խայտառակ հետեւանքների:

Ամոթ է, որ իրենց կոչը արհամարհելուց, իրենց ցինիկորեն վիրավորելուց հետո համանախագահները համապատասխան կոշտությամբ չպատասխանեն Ալիեւի սանձարձակ խոսքերին:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031