Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մարտ 29,2016 16:22

Մարտի 29-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ- ում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների հիշատակը: ԵԽԽՎ պատգամավորը եղել է նաեւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող լուսանկարներին եւ փաստաթղթերին:

ԵԽԽՎ-ի պատգամավորը նաեւ գրառում է կատարել «Պատվո հյուրերի» հուշամատյանում:

 

ՀՀ Աժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031