Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԼՂՀ 2015թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշների մասին

Մարտ 30,2016 16:33
mardahamar

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ամփոփել է ԼՂՀ 2015թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները՝ ըստ ամփոփաթերթերի հանրագումարների:

ԼՂՀ ԱՎԾ-ն ամփոփել է ԼՂՀ 2015թ. մարդահամարի ընթացքում հաշվեգրված բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ մարդահամարի նպատակով ձևավորված 501 հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերի հիման վրա` 90 հրահանգչական տեղամասերի, դրանց հիման վրա 10 մարդահամարի տեղամասերի, իսկ վերջիններիս հիման վրա՝ ԼՂՀ ԱՎԾ Ստեփանակերտի քաղաքային և 7 շրջանային բաժինների կողմից կազմված ամփոփ տեղեկագրերի:

Վերոհիշյալ ամփոփագրերում արտացոլված տվյալների հանրագումարներին ավելացվել են ԼՂՀ արտաքին գործերի, ԼՂՀ պաշտպանության նախարարությունների, ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության և ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հատուկ կարգով հաշվառված անձանց վերաբերյալ ամփոփ տվյալները:

ԼՂՀ 2015թ. մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա են եղել մարդահամարի հաշվառման պահին` Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող (մշտապես և ժամանակավորապես) բոլոր անձինք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ինչպես նաև ԼՂՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահին (դեկտեմբերի 1-ի 0000 ժամի դրությամբ) հանրապետությունից բացակայողները (անկախ բացակայության ժամկետից):

ԼՂՀ ԱՎԾ Ստեփանակերտի քաղաքային և 7 շրջանային բաժինների ամփոփ տեղեկագրերում արտացոլված ցուցանիշները ենթարկվել են ընտրանքային ստուգման` ընդհուպ մինչև հաշվային տեղամասերի ամփոփագրերը: Ընտրանքի չափը կազմել էր հաշվային տեղամասերի մոտ 10 տոկոսը:

ԼՂՀ ԱՎԾ մարդահամարի վարչության կողմից իրականացված ստուգման արդյունքում բացահայտվել են պարզ թվաբանական անճշտություններ և բացթողումներ (թվաբանական գործողության սխալ, հաջորդող ամփոփագրերի ընդհանուր թվաքանակի հանրագումարում` հաշվային տեղամասի ամփոփագրերից երբեմն միայն տղամարդկանց թվաքանակի ցուցանիշի սյունակի հանրագումարի օգտագործում, կամ հաշվարարի կողմից 1 կամ 2 հարցաթերթերի տվյալների բացթողում` դրանց չարտացոլում ամփոփաթերթերում և այլն): Բացահայտված սխալների տեսակարար կշիռը հանրագումարի նկատմամբ կազմել է 0.14 տոկոս: Ընդ որում, ստուգման խորությունը սահմանափակվել է վերոհիշյալով, քանի որ հարցաթերթերի տրամաբանական ստուգումն իրականացվելու է համակարգչային հատուկ ծրագրի (CSPro) միջոցով, տվյալների մուտքագրումից հետո: Վերոհիշյալ ամփոփագրերում արտացոլված տվյալների և հատուկ կարգով հաշվառված անձանց վերաբերյալ ամփոփ տվյալների հանրագումարի արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը.

Untitled-1
Ամփոփման արդյունքում հնարավոր է եղել ստանալ նաև առկա բնակչության թվաքանակի վերաբերյալ նախնական տվյալներ:

Առկա բնակչության թվաքանակը2 ստացվել է մարդահամարի ժամանակ` 2015թ. դեկտեմբերի 1-ի 0000 ժամի դրությամբ հաշվեգրված անձանց ընդհանուր թվաքանակից հանելով բացակայող անձանց թվաքանակը:

Untitled-2
Մշտական բնակչության թվաքանակը3 կստացվի բոլոր հարցաթերթերի կոդավորման, մուտքագրման և ծրագրային մշակման արդյունքում, ինչը նախատեսվում է ավարտել 2016թ. նոյեմբերին:
Հավելված
Ցուցանիշների սահմանումները

1. Հաշվեգրված բնակչության ցուցանիշը` մարդահամարի ընթացքում հաշվարարի կողմից բնակչության հարցման եղանակով մարդահամարի հարցաթերթում լրացված բոլոր անձանց թվաքանակն է (ներառյալ` ինչպես ներկա, այնպես էլ բացակա):
2. Առկա բնակչություն` տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը:
Ժամանակավոր ներկա է համարվում մարդահամարի պահին տվյալ տարածքում ոչ ավել քան մեկ տարի ժամկետով գտնվող և մշտապես չբնակվող անձը:
3. Մշտական բնակչություն` տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա (առանց ժամանակավոր ներկաների) և ժամանակավոր բացակայող բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը:
Ժամանակավոր բացակա է համարվում` մարդահամարի պահին իր հիմնական (մշտական) բնակության վայրից մինչև մեկ տարի ժամկետով բացակա անձը:

 

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031