Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Ապրիլ 01,2016 11:23

Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի և նախագահության հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար` քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկա տարիներին ևս ֆեդերացիան հետևողականորեն շարունակելու է մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը:
«Ինչպես խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչի արդյունքում Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով: Այժմ մենք պետք է քայլեր ձեռնարկենք շախմատային տարբեր մրցաշարերի անցկացման ավելացման ուղղությամբ, ինչը հրաշալի հնարավորություն է՝ մեր տաղանդաշատ երեխաներին բացահայտելու համար: Վստահ եմ, այն թիմը, որ ձևավորված է ֆեդերացիայում, կարճ ժամանակ անց այս մասով ևս ձեռքբերումներ կգրանցի: Ու ես, թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը», – ընդգծել է քաղաքապետը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ, շնորհակալություն է հայտնել հետևողական այն քաղաքականության համար, ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում Երևանն ունեցավ շախմատային ձեռքբերումներ:

«Մեծածավալ այն աշխատանքը, որ կատարվեց Երևանում Ձեր անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ, իսկապես մեծ ձեռքբերում էր շախմատի զարգացման համար, պարոն քաղաքապետ: Շախմատն այսօր Երևանում դարձել է ապրելակերպի մաս, ինչը Ձեզ հաջողվեց իրագործել շատ կարճ ժամանակահատվածում: Եվ, որ ամենակարևորն է, շախմատի դպրոցներ հիմնելու ծրագրի շրջանակում մայրաքաղաքում երեխաների համար ոչ միայն անվճար սովորելու հնարավորություն ստեղծվեց, այլ նաև մեր մարզիչների համար աշխատատեղերի խնդիր լուծվեց», – նշել է Սմբատ Լպուտյանը:

Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի և նախագահության նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս նիստի մասնակիցների կողմից արժանացել են հավանության:

 
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930