Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան հայտնի հեռուստաշոուն առաջին անգամ Երևանում է

Ապրիլ 01,2016 11:47

Ամերիկյան ճանաչված The Amazing race հեռուստաշոուն նկարահանումներ է իրականացրել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան CBS հեռուստաընկերության պաշտոնական կայքը, որը նաև ներկայացրել է մի շարք լուսանկարներ Երևանում կատարված հաղորդման նկարահանումներից։

CBS 3

CBS հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստաշոուն մեծ ճանաչում ունի ԱՄՆ-ում։ Շոուին մասնակցող մասնակիցները տարբեր առաջադրանքներ են կատարում։ Դրա համար մասնակիցները բաժանվում են 12 թիմի, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկվում է 2 հոգի։ Ահա այսպիսի հեռուստաշոուի 28-րդ եթերաշրջանի 6-րդ հատվածի նկարահանումները առաջին անգամ տեղի են ունեցել Երևանում։

CBS

Տեղեկացնենք, որ ավելի վաղ հեռուստաընկերության կայքը հայտնել էր, որ 28-րդ եթերաշրջանի նկարահանումները կատարվելու են Կոլումբիայում, Վրաստանում և Հայաստանում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930