Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ. «Այս բախումը պետք է դադարեցվի»

Ապրիլ 03,2016 10:24

ԵԱՀԿ գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասվում է. «Հետեւելով ԼԵռնային Ղարաբաղի շփման գծում մեծացող բախումների զեկույցներին՝ ԵԱՀԿ Խորհրդարանական  վեհաժողովի նախագահ Իլկա Կեներվան (Ֆինլանդիայի պատգամավոր) եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի Հատուկ ներկայացուցիչ Քրիստին Վիգենին (Բուլղարիայի պատգամավոր) այսօր կոչ են արել կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները:

Նրանք հանդես են եկել հետեւյալ համատեղ հայտարարությամբ. «Այս բախումը պետք է դադարեցվի: Լեռնային Ղարաբաղի խնդիրը երկար տարիներ, մինչ այժմ,  խլել է շատ մարդկային  կյանքեր: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել  կրակը եւ  ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելով հետագա լարվածությունից»:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հատուկ ներկայացուցիչը վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ նրանց՝ խնդրի լուծման խաղաղ ճանապարհ գտնելու ջանքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930