Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը շարունակում է աշխատել ուժեղացված ռեժիմով

Ապրիլ 04,2016 11:47 Share

Ապրիլի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց, որ նախարար Ա. Երիցյանի հրամանով՝ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը շարունակում է աշխատել ուժեղացված ռեժիմով:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նաև զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունը գրանցել է 155 դեպք:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենի փոխանցմամբ՝ հանրապետության տարածքում տեղումներն այսօր կդադարեն: Լ. Վարդանյանը հայտնեց նաև, որ ջերմաստիճանը նկատելիորեն կբարձրանա, իսկ ապրիլի 7-9 կդիտվի մինչև 22 աստիճան տաքություն:

ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ներսիսյանը զեկուցեց, որ ՔՊ ուժերը սահմանամերձ համայնքներում շարունակում են աշխատանքներ տանել՝ բնակչության անվտանգության ապահովման նպատակով:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ճանապարհների անցանելիության մասին։ ՄՓՎ-ները ևս աշխատում են ուժեղացված ռեժիմով: Նախարարին զեկուցվեց նաև սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակի մասին: Ընդհանուր առմամբ վիճակը կայուն է և հանգիստ, սահմանամերձ հատվածներից պարբերաբար տեղեկություններ են փոխանցվում Մարզային փրկարար վարչություններ, իրավիճակը մշտապես վերահսկողության տակ է:

Խորհրդակցության վերջում նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության գնդապետի կոչում շնորհեց ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ուսուցման և պատրաստման կազմակերպման բաժնի պետ Արման Խաչատրյանին և ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանման բաժնի պետ Մանվել Ավետիսյանին:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930