Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները պարզեցին, որ Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում խուճապ տարածելը շատ դժվար է. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 05,2016 12:59

Ըստ երեւույթին՝ Ադրբեջանը, նման լայնամասշտաբ «հետախուզություն» նախաձեռնելով, պիտի փորձեր ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները.

1. Ինչպիսի՞ն է հայկական բանակի մարտունակությունն առաջին գծում,

2. Ի՞նչ օպերատիվությամբ եւ ի՞նչ զինատեսակներով են հայկական ուժերը պաշտպանվելու եւ անցնելու հակահարձակման,

3. Մոբիլիզացիոն ի՞նչ ռեսուրսներ եւ ի՞նչ մեխանիզմներ են կիրառելու Ղարաբաղն ու Հայաստանը,

4. Ինչպիսի՞ն է Ղարաբաղի եւ Հայաստանի բնակչության մարտական ոգին, եւ արդյո՞ք հնարավոր է լինելու խուճապ առաջացնել,

5. Ինչպիսի՞ն է լինելու սեփական ժողովրդի արձագանքը,

6. Ւնչպիսի՞ն է լինելու միջազգային կառույցների եւ գերտերությունների արձագանքը, եթե իրենք որոշեն մեծ պատերազմ սկսել։ ՚

Ադրբեջանի    նախաձեռնած «հետախուզական պատերազմը», կարծում ենք, այս իմաստով լիովին «արդարացված էր», ճիշտ է՝ հսկայական կորուստների գնով, բայց նրանք, այնուամենայնիվ, ստացան բոլոր հարցերի պատասխանները։ Նրանք պարզեցին հետեւյալը.

1. Առաջին գծում հայկական դիրքերը բավականին ամուր են։ Ճիշտ է՝ իրենք կարող են հսկայական ուժերով մեկ-երկու դիրք գրավել, բայց դա իրենց առանձնապես ոչինչ չի տա, ավելին՝ հայկական ուժերն ամենայն հավանականությամբ «չեն հանգստանա», մինչեւ ետ չգրավեն դիրքերը։

2. Նրանք պարզեցին, որ Ղարաբաղի բանակը բավարար քանակությամբ ժամանակակից զենք ունի եւ ի վիճակի է հաշված ժամերի ընթացքում մեծաքանակ տեխնիկա հասցնել մարտի դաշտ։

3. Նրանք պարզեցին, որ մոբիլիզացիոն մեխանիզմները շատ արդյունավետ են գործում։ Ստեփանակերտում եւ Ղարաբաղի մյուս քաղաքներում զորակոչային տարիքի տղամարդիկ շատ հանգիստ, առանց ավելորդ էմոցիաների պարզապես ներկայանում էին հավաքագրման կետերը եւ տեղեկանում, թե երբ են շարժվելու եւ որ ուղղությամբ։ Այնպես, ինչպես կգնային սովորական աշխատանքի։

4. Ադրբեջանցիները պարզեցին, որ Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում խուճապ տարածելը շատ դժվար է՝ Մարտակերտի շրջանի մեկ-երկու բնակավայրերից կանանց ու երեխաներին դուրս բերեցին, եւ վերջ։ Փոխարենը՝ մեկ-երկու պայթյունից հետո իսկական խուճապ սկսվեց ադրբեջանական Թարթառ (նախկին Միրբաշիր) քաղաքում եւ հարակից գյուղերում, հաշված ժամերի ընթացքում նրանք պարզապես «քոչեցին»։

5. Միակ մխիթարական եզրակացությունը թերեւս միջազգային կառույցների ու գերտերությունների արձագանքն էր՝ այդ առումով «հետախուզության» արդյունքները պիտի որ գոհացնեն ադրբեջանցիներին։ Ճիշտ է, միջազգային արձագանքները բավականին կտրուկ էին, բայց՝ ընդհանուր։ «Կողմերին» կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները, եւ վերջ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930