Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր զուգադիպությամբ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը միայն Էրեբունիի ծննդատանը ծնվել է 20 երեխա

Ապրիլ 05,2016 18:30

Ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում ծնվել է 242 երեխա` 123 աղջիկ 119 տղա: Այս մասին տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանից:

Միայն երեկ լույս աշխարհ է եկել 69 երեխա: Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում միայն ապրիլի 1-5-ը ծնվել է 22 երեխա` 12 աղջիկ, 10 տղա: Այն պահին, երբ տվյալներ էինք ճշտում Արցախի առողջապահության նախարարությունից, Ստեփանակերտի ծննդատանը եւս երկու փոքրիկի ծնվելուն էին սպասում: ԼՂ առողջապահության նախարարությունից ասացին, որ ողջ ԼՂՀ տարածքում ծնունդների թիվը հայտնի կլինի շաբաթվա վերջում, երբ կամփոփեն:

Հետաքրքիր զուգադիպությամբ ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը միայն Էրեբունի հիվանդանոցի ծննդատանը ծնվել է 20 երեխա, այսինքն` ճիշտ այնքան, որքան Լեռնային Ղարաբաղում ապրիլի 1-ի լույս երկուսի գիշերը հակառակորդի գնդակից զոհված զինծառայողների թիվն է:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանն  Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ծննդատունը սովորաբար այդպիսի ցուցանիշ նախկինում էլ ունեցել է, սակայն վերջին ամիսների համեմատությամբ այդ թիվը կարելի է աննախադեպ համարել: Բժիշկ Պողոսյանը նաեւ ասաց, որ այս ամիսներն, ընդհանրապես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պտղաբեր է` 50-60 երեխայով այս տարի ավել են ծնվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930