Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ քաղաքի դպրոցի աշակերտներն իրենց շնորհակալությունն են հայտնում սահմանում կանգնած զինվորներին

Ապրիլ 06,2016 15:05

Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի աշակերտներից յուրաքանչյուրն իր ունեցածով է ցանկացել շնորհակալություն հայտնել այս օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանին կռվող զինվորին. նրանք մեծ ոգեւորությամբ են ընդունել դպրոցի տնօրեն Հասմիկ Զադոյանի առաջարկը՝ իրենց հնարավորության սահմաններում օգնել սահմանապահին:

Աշակերտներն իրենց տներից բերել են պահածոներ, գնել ծխախոտ, հիգիենայի եւ զինվորին ամենաանհրաժեշտ այլ պարագաներ: Բանակին օժանդակելու համար հավաքվել է նաեւ որոշակի գումար՝ նորից կամավոր հիմունքներով եւ ըստ հնարավորության չափի:

ararati dproc2Զինվորին ուղարկվող փաթեթները մակագրել են հենց աշակերտները՝ նշելով իրենց անունն ու դասարանը: Մասնակցել է ամբողջ դպրոցը:

ararati dproc4Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի աշակերտների «նվերները» սահման է հասցնելու Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը:

ararati dproc1

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930