Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ համեմատվել վայրագ, բարբարոս ադրբեջանցիների հետ». Կորյուն Նահապետյանը՝ Ալիեւի ականջը կտրելու մասին

Ապրիլ 06,2016 16:01

Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ:

Այս առնչությամբ մեր հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ քրգործից՝ ԱԺ պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Թույլ են տվել հանցավոր արարքներ եւ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն մեղավոր անձինք: Հայաստանի, նաեւ ԼՂՀ  իրավապահ մարմիները ձեռնարկել են համարժեք միջոցներ, քրեական գործ են հարուցել, կատարվում է նախաքննություն, արդյունքները կտեսնենք»:

Մեր հարցին՝ երեկ ԱԺ-ում հնչեցին կոչեր Ալիեւի եւ նրա նմանների ականջները կտրելու, Դուք այդ կոչերին ինչպե՞ս եք վերաբերվում՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Մենք չպետք է մեզ թույլ տանք այնպիսի հայտարարություններ եւ կոչեր անենք, որոնք չեն համապատասխանում մեր ազգային նկարագրին: Պետք չէ համեմատվել վայրագ, բարբարոս ադրբեջանցիների հետ: Նման հայտարարությունները ինձ համար ուղղակի անընդունելի են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930