Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետի կարծիքով՝ մեր դեմ կռվել են Իսլամական պետության ահաբեկիչների խմբավորումներ

Ապրիլ 07,2016 16:51

«Թուրքիան իր դերակատարությունն այստեղ ունի ոչ միայն ահաբեկչական խմբավորումներով՝ հանձինս «Գորշ գայլերով», այնպես էլ թուրքական բանակի կարգադրիչների միջոցով, որոնք ղեկավարում են անօդաչու սար            քերը, որոնք ռմբակոծում էին հայկական դիրքերը»,- ապրիլի 7-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած փորձագիտական կլոր սեղանի ընթացքում ասաց թուրք-քրդական հակամարտությունների հարցերի փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ադրբեջանական զոհերի շարքում կան դիակներ, որոնք ադրբեջանական համազգեստով չեն եւ չունեն համապատասխան տարբերանշան, թե որ բանակի ներկայացուցիչներ են. «Զոհվածների մեջ կա մի տարիք՝ սկսած 30-35-ից ու բարձր: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ մեր դեմ կռվել են Իսլամական պետության ահաբեկիչների խմբավորումներ: Իսկ ինչ վերաբերվում է «Գորշ գայլերին», իսկապես նրանք եղել են: Նրանց դերակատարությունը եղել է այն, որ իբրեւ թե կայծակնային արագությամբ Ադրբեջանի կողմից գրավելիք բնակավայրերը կմտնեն «Գորշ գայլերը» եւ իրենց սեւ գործը կկատարեն՝ սպանդի կենթարկեն բնակչությանը: Պետք է նշեմ, որ «Գորշ գայլերը» Ադրբեջան են մտել Վրաստանի տարածքով՝ ցամաքային անցակետով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930