Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կիրականացնի միասնության քայլերթ

Ապրիլ 08,2016 14:11

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ապրիլի 10-ին ժամը 12:00-ին Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կիրականացնի միասնության քայլերթ և մոմավառություն ՝ ի հիշատակ վերջին օրերին հայրենիքի պաշտպանության համար զոհված հայ զինվորների: Երթին կմասնակցեն կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՎԿ պատգամավորներ, կառավարման խորհրդի և շարքային անդամներ: Երթը բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

Երթը և մոմավառությունը տեղի կունենան հանրապետության բոլոր մարզերում ՝ մեկնարկը ժամը 12:00-ին:

Ստորև ներկայացվում է երթի մեկնարկի հասցեները Երևանում և մարզերում.

1.   Ք.Երևան, Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից հրապարակ

2.   Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Կենտրոնական հրապարակ

3.   Արարատի մարզ, ք. Արտաշատ, Մռավյան 32

4.   Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Կենտրոնական հրապարակ, Կոմիտասի արձանի հարակից տարածք, ք. Մեծամոր, 6-րդ շենք

5.   Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Կենտրոնական հրապարակ, մշակույթի պալատ

6.   Լոռու մարզ, ք.Վանաձոր, Վարդանանց 47

7.   Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոնական հրապարակ

8.   Շիրակի մարզ, ք. Գյումրի,Ղուկասյան 30

9.   Սյունիքի մարզ, ք.Կապան, Լեռնագործների 4

10.    Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Մշակույթի պալատի հարակից տարածք

11.    Տավուշի մարզ, ք. Իջևան, Մայիսյան 28

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930