Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասիրական օգնությունը ԱԻՆ-ից կուղևորվի Արցախ

Ապրիլ 08,2016 17:42

Շարունակվում է Արցախին մարդասիրական օգնության հավաքագրումը

Ապրիլի 9-ին, ժամը 11.30-ին մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից կուղևորվի Արցախ: Նախնական տվյալներով՝ շարասյունը կազմված է լինելու 9 բեռնատար մեքենայից, որոնցից երկուսը սառնարանային են:

Ապրիլի 7-8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակեց հյուրընկալել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիներին ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ինչպես նշել էինք, առաջին պատրաստակամներից էին ԱԻՆ աշխատակիցները: Իրականացվել է դրամահավաք, ինչպես նաև՝ հավաքվել են պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ: Մեծ ակտիվություն են ցուցաբերել Երևան քաղաքի փրկարարական վարչության և Ազգային օդագնացների ֆեդերացիայի անձնակազմը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության միջոցներով հավաքվել է

•             Մսի պահածո` 10 արկղ

•             Մակարոն` 20 պարկ

•             Մակարոն` 7 արկղ

•             Խտացրած կաթ` 23 արկղ

•             Հավկիթ` 10 արկղ

•             Ջուր` 50 արկղ

•             Ալյուր` 10 պարկ

•             Շաքարավազ` 10 պարկ

•             Սուրճ` 5 արկղ

•             Հրուշակեղեն` 36 արկղ

•             Կերակրի աղ` 1 արկղ

 

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ ԼՂՀ կուղարկվի թեյ, սուրճ, հրուշակեղեն, ծխախոտ:

 

Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների աշակերտների կողմից հավաքվել են սննդամթերք և խաղալիքներ՝ ԼՂՀ Մարտակերտի և Մարտունու շրջանների երեխաների համար: Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական և Երևանի Արգենտինյան հանրապետության թիվ 76 հիմնական դպրոցների միջոցներով հավաքվել է համապատասխանաբար` 15 և 19 արկղ հագուստ, հրուշակեղեն, ծխախոտ, ներքնազգեստ, թեյ, սուրճ, խտացրած կաթ և պահածոներ:

 

«Աջակցենք սահմանամերձ համայնքներին» քաղաքացիական նախաձեռնության կողմից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքվել և ՀՀ ԱԻՆ է բերվել

•             զինվորական հագուստ-41 արկղ

•             հրուշակեղեն-87 արկղ

•             պահածո, խտացրած կաթ-81 արկղ

•             երշիկ – 5 արկղ

•             հյութ – 3 արկղ

•             հիգիենայի պարագաներ-14 արկղ

•             բետադին հեղուկ-1 արկղ

•             մակարոն-18 արկղ

•             ջրեղեն-152 արկղ

•             դեղորայք-29 արկղ

•             ծխախոտ – 8արկղ

•             սուրճ – 5 արկղ

•             քաղաքացիական հագուստ – 54 արկղ

•             շան կեր – 8 արկղ

•             քնապարկ – 48 արկղ

•             ծածկոց – 1 արկղ

•             փաթեթ զինվորներին – 107 արկղ

•             ընտանեկան փաթեթներ – 25 արկղ

 

Ներկայացնենք նաև այլ ընկերությունների, ՀՀ քաղաքացիների և անհատների կողմից ԼՂՀ-ին ցուցաբերած մարդասիրական օգնության տվյալները`

 

Հայ Ինկասացիա ՓԲԸ

•             մանրաձկան պահածո – 384 միավոր

•             խտացրած կաթ – 90 միավոր

•             սուպ – 800 միավոր

•             հրուշակեղեն – 756 միավոր

•             թռչնի մսից պաշտետ – 96 միավոր

•             մանրափաթեթ սուրճ – 800 միավոր

•             ջրեղեն – 100 միավոր

 

ԵՊՀ աշխատակիցներ

•             պահածո – 2 արկղ

•             ծխախոտ – 1 արկղ

•             սննդամթերք – 4 արկղ

•             ամբուլատոր պարագաներ – 1 արկղ

•             հիգիենայի միջոցներ – 1 արկղ

 

Անհատ քաղաքացիներ` Լիդա Սիմոնյան, Արմեն Հովակիմյան (12 արկղ խնձոր), Արմեն Արշակյան (Թեյ, սուրճ, ծխախոտ), Աշոտ Ղազարյան (720 միավոր հավկիթ)

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն

•             Սննդամթերք – 1 արկղ,

•             Ծխախոտ – 1 արկղ

 

«Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» – սննդամթերք` 28 արկղ

 

Եվրոպական համալսարան, լեզվաբանական ֆակուլտետ – սննդամթերք` 1 արկղ, հիգիենայի պարագաներ:

 

Թիվ 132 դպրոց, 8-րդ դասարան – սննդամթերք` 1 արկղ

 

Սարգիս Հովսեփյանի անվան կարատեի դպրոց, Լուկաշին 2-րդ փողոցի բնակիչներ – սննդամթերք, ծխախոտ` 9 արկղ, հագուստ` 2 արկղ

 

Թագուհի Ագլինցյան – հագուստ` 1 տոպրակ

 

Մարիա Միրզոյան – հագուստ` 2 տոպրակ

 

Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց ՊՈԱԿ – հրուշակեղեն, թեյ, սուրճ, հագուստ, հիգիենայի պարագաներ` 33 արկղ

 

Երևանի Տ. Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց – սննդամթերք` 15 արկղ

 

Մայա Գալստյան – ծխախոտ` 4 արկղ /2000 հատ/, մսի պահածո տուփ` 25/1000 միավոր/

 

«Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ – խտացրած կաթ` 20արկղ/900 հատ/, ձկան պահածո` 20 արկղ, շաքար` 20 պարկ, նրբերշիկ` 150 արկղ

 

ԵՊՀ աշխատակիցներ

•             Պահածոներ` 2 արկղ

•             Ծխախոտ` 1 արկղ

•             Սննդամթերք` 4 արկղ

•             Ամբուլատոր պարագաներ` 1 արկղ

•             Հիգիենայի պարագաներ` 1 արկղ

 

«Էկոմիքս» ՍՊԸ – Լատեքս (ներկ)` 20 միավոր, ներկ` 8 միավոր

Առաջիկայում ևս ՀՀ տարբեր մարզերից և կազմակերպություններից ՀՀ ԱԻՆ վարչական շենք կհասցվեն տարաբնույթ սննդամթերք, հագուստ, դեղորայք և այլ ապրանքներ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:

Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի:

Կազմակերպությունների, անհատների և առաքվող ապրանքի մանրակրկիտ ցանկը կհրապարակվի:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930