Լրահոս
Օրվա լրահոսը

Գլենդելում ապրող արտաշատցիները՝ Արցախին

Ապրիլ 14,2016 15:33

Ապրիլի 14-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչ Հենրիկ Հովհաննիսյանին: Հենրիկ Հովհաննիսյանը Հայաստան է եկել՝ իր հետ բերելով «Թիկունքից Արցախին օգնելու» նախաձեռնության շրջանակներում 45 անձանց կողմից իրականացրած հանգանակության հասույթը: Մասնակիցներն Արտաշատ քաղաքի և Արտաշատի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք այժմ ապրում են ԱՄՆ-ում:

Հանդես գալով հանգանակությանը մասնակցած 45 անձանց անունից՝ Հենրիկ Հովհաննիսյանը կարևորել է հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում յուրաքանչյուր հայի մասնակից լինելն ու ասել, որ, Աստված մի արասցե, որևէ դժվարության դեպքում իրենք կրկին պատրաստ են կանգնել հայ զինվորի կողքին:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հանգանակության մասնակիցներին և անդրադարձել ամբողջ հայությանը համախմբած այս նախաձեռնությանը.

–              Վերջին օրերին ամբողջ հայությունը դարձավ մեկ բռունցք: Տեսնելով մարտի դաշտում հայ զինվորի դրսևորած անկոտրում կամքն ու խիզախությունը՝ մենք ևս մեր բարոյահոգեբանական ու ֆինանսական օժանդակությամբ պետք է քաջալերենք նրան և ամեն րոպե կանգնած լինենք սահմանների պաշտպանի կողքին:

 

Արարատի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930