Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանի ֆեյսբուքյան գրառումը՝ իրավապահների քննության առարկա

Ապրիլ 15,2016 17:55 Share

ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանի կողմից ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում արված՝ «Հարգելի ընկերներ Այն մարդիկ, որոնք մեծ քանակությամբ օգնություն են ուղարկում մեր սահմանապահներին, ցանկալի կլինի որ Ձեր մեքենաներով տեղափոխեք և հանձնեք մեր զինվորներին։ Այլապես` 1.Միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնությունները, ամբողջը ուղարկում են իրենց կողմից և համապատասխան գումար դուրս գրում իրենց բյուջեից։ 2. Օգնությունները վաճառվում են Հայաստանի կամ Արցախի խանութներում։ Պետք է հաշվի առնել, որ նմանատիպ իրավիճակներում ոմանք մեծ գումարներ են աշխատում…….», գրառման վերաբերյալ (որը արտատպվել է նաև էլեկտրոնային լրատվամիջոցներում) տեղեկացնում ենք, որ ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ վերոնշյալ տեղեկատվության իսկությունը ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930