Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս պատվիրակ. «Շատ կետերով Հայաստանի դիրքորոշումը մեզ ձեռնտու է»

Ապրիլ 16,2016 13:45

Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունից հետո Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Անդրադառնալով հայտարարության տեքստին՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինն ասաց, որ Մոսկվայում կոմիտեները աշխատանքներ կտանեն նրա վրա: Ըստ նրա, այդ գործընթացն արագ կավարտվի եւ շուտով հայտարարության տեքստը կհրապարակվի:rus patvi rus patvirakner

Իսկ կոմիտեի անդամ Ալեքսեյ Կոնդրատեւը հավելեց. «Ես ցանկանում եմ ընդգծել, շատ կետերով Հայաստանի դիրքորոշումը մեզ ձեռնտու է եւ այստեղ աշխատանքի մեծ մասը վերապահված է մեր գործընկերներին այն իմաստով, որ մենք անհատապես որոշում չենք կայացնում: Մենք կզեկուցենք հայկական կողմի որոշումը մեր գործընկերներին, կքննարկենք, ծանր ու թեթեւ կանենք միջազգային իրավունքի իրավական փորձից եւ հայկական կողմի հետ մեկտեղ համատեղ հայտարարություն կանենք: Հիմա դա պարզապես տեխնիկական աշխատանք է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930