Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվել է 9 հաղորդում՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ

Ապրիլ 18,2016 18:25

2016թ. ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ընթացքում տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ստացվել է 9 ահազանգ:

Դրանք վերաբերում են ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելուն, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ահազանգերում նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտե   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930