Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյան. «ԼՂՀ կառավարությունը ոչինչ չի խնայելու, որպեսզի էլ ավելի բարձրացնի պաշտպանական բանակի մարտունակությունը»

Ապրիլ 18,2016 21:12 Share
artur aghabekyan

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

18.04.2016թ. դրությամբ ԼՂՀ կառավարության նախաձեռնությանը միացել է ևս 265 իրավաբանական հիմնարկ-ձեռնարկություններ և հայրենակիցներ: 18.04.2016 թ. դրությամբ ԼՂՀ կառավարության բացած հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 3.140.474.000 ՀՀ դրամ: 18.04.2016թ. հաշվեհամարը համալրվել է 352.530.000 ՀՀ դրամով:

Սիրելի հայրենակիցներ,

հաճախ եմ ստանում նամակներ գումարի նպատակային ծախսի վերաբերյալ: ԼՂՀ կառավարությունը վերանայելով իր բյուջետային ռեսուրսները, այսօր կյանքի է կոչել մի շարք ծրագրեր, որոնք ուղված են Զինված ուժերի թիկունքային և ինժեներական ապահովման խնդիրներին: Հազարավոր արցախցիներ թողած իրենց տնտեսությունը, այսօր մարտական խնդիր են կատարում:

ԼՂՀ կառավարությունը հիմա և այսուհետ, ոչինչ չի խնայելու, որպեսզի էլ ավելի բարձրացնի պաշտպանական բանակի մարտունակությունը: Այսօր մեր հավաքագրած գումարները շատ փոքր մասն են կազմում այն անհրաժեշտ ռեսուրսների, որոնք պետք է ներդնենք պաշտպանության ամրապնդման համար:

Կուզեմ անկեղծ շնորհակալությունս հայտնեմ այն բոլոր անձանց ովքեր իրենց ուժերի ներածին չափով Արցախի կողքին են: Իմ հայրենակից թոշակառուներ, գործարարներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, սիրելի Արցախով ապրող իմ հայրենակիցներ՝ Արցախը մենք ենք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդրակ says:

    Պ-րն Աղաբեկյան, ես կարծում եմ, ինքներտ լավ հասկանում եք, թե ինչուեն մեր հայրենակիցները նման մտահոգություններով նամակներ ուղարկու. Չկա վստահություն ներկաիս կառավարության նկատմամբ, քանի որ մեր երկրին միլիարդավոր գումարներ է փոխանցվում տարիներ շարունակ, իսկ կառավարությունը զբաղված է մսխելով այդ գումարները, այս անգամ, գոնե, նպատակին և իմաստալից օգտագործեք այդ գումարները, քանիոր հասկանում եք, թե ինչ միջոցներ են դրանք. Սա ոչ թե “ծովից մեկ կաթիկ ջուր” է ուղարկվել, այլ ՀԱՅ ժողովրդի մեկ ամսվա աշխատավարձն է, երեխաի ուսման վարձը, տատիկ պապիկների թոշակը, մանուկների բերանից կտրված շոկոլատի գումարներն են, որը ՀԱՅ ժողովուրդը գերադասեց ուղարկել ՀԱՅՐԵՆԻՔԻ պաշտպանության համար.

Պատասխանել