Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Վարչապետը զգացմունքային որոշումներ չպետք է կայացնի եւ ընդառաջի ժողովրդի զգացմունքներին» (Տեսանյութ)

Ապրիլ 20,2016 14:28

Ապրիլի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին  մասնակցող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջոցառման ընդմիջմանը պատասխանեց Aravot.am-ի այն հարցին՝ կիսո՞ւմ է շրջանառվող այն տեսակետը, որ իր՝ Մոսկվա մեկնելը ստորացուցիչ էր Հայաստանի համար:

«Ես կարծում եմ, որ վարչապետը զգացմունքային որոշումներ չպետք է կայացնի եւ ընդառաջի ժողովրդի զգացմունքներին, պետք է մտածենք պետության շահերից ելնելով…ՌԴ կառավարության ղեկավարը այցելեց Հայաստան, մենք քննարկել ենք այդ հարցը:

Իհարկե, կարող էի չմասնակցել եւ հաճոյանալ ժողովրդի այն մասին, որոնք ասում էին՝ պետք չի գնալ, եւ այլն եւ այլն: Ես կարծում եմ, որ գնալը շատ ճիշտ էր, եւ պետք է մտածել համագործակցության մասին, ռազմավարական դաշնակցի մասին: Մենք աշխատում ենք իրենց հետ, կարծում եմ գնալը շատ ճիշտ էր:

Ընդ որում, այնտեղ առաջին իսկ պահից որոշում կայացվեց, որ մայիսի 20-ին պետք է Հայաստանում անցկացվի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որոշումն էլ միաձայն կայացավ, ու ահա այդ օրը այստեղ անցկացնելու ենք վարչապետների խորհրդի նիստը; Ամեն դեպքում, գնալը շատ արդյունավետ էր, եւ մեր դաշնակցի հետ պետք է մեր հարաբերությունները ամրապնդենք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930