Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության հարցեր

Ապրիլ 20,2016 20:33

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցեր: Այս համատեքստում ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել Չինաստանի հետ Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների փոխգործակցության հնարավոր զարգացման և տվյալ ձևաչափի իրավա-պայմանագրային հիմքի ձևավորման հարցերին:

ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930