Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ քիչ թե շատ ուղեղ ունեցող մարդ այդ հարցազրույցներից նման եզրակացություններ չէր անի». Աղվան Վարդանյան (Տեսանյութ)

Ապրիլ 22,2016 15:10

«Որեւէ քիչ թե շատ ուղեղ ունեցող մարդ այդ հարցազրույցներից նման եզրակացություններ չէր անի: Ես չեմ հետեւել, թե ինչ զառանցանքներ են եղել սոցցանցերում: Գիտեք, կա անասնական վախ հասկացություն: Կա անասնական հակադաշնակցականություն: Ցավոք, նույնիսկ այս օրերին, երբ մեր բոլորի մտահոգությունը նույն կետին է, կատարվում են իսկապես բացառիկ համախմբման երեւույթներ, մարդկանց մի տեսակ կա, որը ցանկացած բառ, բառակապակցություն կարող է համատեքստից հանել եւ այդպիսի գնահատականներ տալ: Ես այդպիսի անասնակերպերին որեւէ ասելիք չունեմ եւ չեմ ուզում դրան անդրադառնալ»,- այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի հարցին՝ սոցցանցերում եւ մամուլում մեծ աղմուկ բարձրացավ ձեր՝ «մի թիզ հող այս կողմ, մի թիզ հող այն կողմ» արտահայտության հետ կապված, որը հնչեցրիք այս լարված օրերին, գուցե սխա՞լ են ձեզ հասկացել՝ այսպիսի պատասխան տվեց:

Մեր հարցին՝ այսպիսի թեզ կա՝ հողին պետք է հանձնել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են հող հանձնել Ադրբեջանին, Դուք այդ թեզին համաձա՞յն եք՝ նա պատասխանեց. «Կարգավորման համապարփակ ծրագիր պետք է լինի, որտեղ բազմաթիվ պարամետրեր կարող են լինել:

Ես նորից անդրադառնամ այդ վայնասուն դնողներին…ես ԱԺ-ում երբ քառօրյա պատերազմից հետո հայտարարություն եմ արել, մեջբերել եմ լուսահոգի Վազգեն Սարգսյանին: Վազգենն ասում էր՝ փողը թուղթ է, մնայունը հողն ու երկիրն են: Ասել եմ՝ նրանք, ովքեր իրենց անձնական շահով են առաջնորդվում, փող աշխատելն է իրենց նպատակը, սրանք ապագա չեն ունենալու:

Մենք պիտի կարողանանք երկրում վերաբերմունք փոխենք այն ժողովրդի հանդեպ, որոնք միասնաբար գնացին ու կանգնեցին հայրենիքի պաշտպանության հարցում: Առանձնացնել մի կետը եւ սկսել դրանց վրա դատողություն անել՝ ուղղակի անգրագիտություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930