Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին է ներկայացրել ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացքը

Ապրիլ 22,2016 18:35

Ապրիլի 22–ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Քաղաքական և անվտանգության համագործակցության կոմիտե + Հայաստան ձևաչափով տեղի ունեցավ ՀՀ Պլանավորման և վերանայման գործընթացի Գործընկերության նպատակների քննարկումը: ՀՀ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին է ներկայացրել ՀՀ պաշտպանական բարեփոխումների,  ընթացքը,   Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև լսարանի ուշադրությունն է հրավիրել ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ  սանձազերծած ագրեսիայի փաստի վրա:

Կոմիտեի նախագահն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները ողջունել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակական զարգացման Հայաստանի հանձնառությունը, մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին ու պաշտպանական բարեփոխումների առաջընթացը, պատրաստակամություն հայտնել շարունակելու հետագա աջակցությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումների առթիվ ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրենց ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Քննարկումների հիման վրա որոշում կայացվեց 2016թ. ՀՀ Պլանավորման և Վերանայման Գործընթացի  Գործընկերության Նպատակների փաստաթուղթը ներկայացնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի  անդամ երկրների հաստատմանը:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930