Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյանը քաղաքական կոնսուլտացիաների շարք է սկսել

Ապրիլ 23,2016 18:00
Ashot Manucharyan

Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը քաղաքական կոնսուլտացիաների շարք է սկսել: Այս օրերին նա հանդիպումներ եւ քննարկումներ է ունենում տարբեր քաղաքական եւ հասարակական շրջանակների հետ` փորձելով համախմբել եւ ոտքի հանել հայությանը: «Հայությունով մենք այսօր հզորագույն, մարդկության խնդիրների համադրման ամենաուժեղ, բայց ոչ համակարգն ենք: Մենք կարող ենք մի ակնթարթում դառնալ համակարգ: Շատ արագ պետք է ուսումնասիրենք, թե ո՞նց ենք համակարգ դառնում եւ դառնանք, որպեսզի թե մեր, թե ուրիշների երեխաներին զոհասեղանին չդնենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Աշոտ Մանուչարյանը: Հետաքրքրվեցինք` այդ նախաձեռնության շրջանակներում փորձ արվո՞ւմ է իշխանության հետ էլ համագործակցել: «Ցանկացած անձ, ցանկացած խումբ, ցանկացած կառույց, որն ի վիճակի է, պատրաստ է գործել եւ կես ոտք դուրս է եկել մարեխ վիճակից, մենք ձեռք էլ ենք մեկնում, միասին աշխատում էլ ենք եւ միասին ենք ստեղծելու: Ես չգիտեմ՝ ո՞վ է բոլորին ասել, որ երբ մարդն աշխարհ է գալիս, անպայման ոսկե զուգարանակոնք պիտի ունենա. սկզբում վրան նստի, հետո՝ գլխին դնի եւ աշխարհից հեռանա»,- եղավ պատասխանը:
Զրույցի մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»:

«Առավոտ» օրաթերթ
22.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930