Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Հայությունը Խաչատուրովի եւ Խաչատրյանի միջեւ է հայտնվել». (Ֆոտոշարք)

Ապրիլ 29,2016 21:52

«Արամ Խաչատրյանը երեւի աշխարհի ամենահայտնի հայն է: Կարծում եմ` մենք որպես ազգ, այսօր գտնվում ենք երկու բեւեռների արանքում, որոնցից մեկը, պայմանականորեն, Արամ Խաչատրյանն է, մյուսը` Յուրի Խաչատուրովը: Խաչատրյանի եւ Խաչատուրովի արանքում այսօր դեգերում է հայությունը: Դա չի նշանակում, որ մեկը հերոս է, մյուսը` դավաճան, ոչ… Մեկը հարգված, շքանշաններով գեներալ է, բայց նրա կյանքը եւ ճակատագիրը դասավորվել են այնպես, որ նա Յուրի Խաչատուրովն է, եւ նրան են զանգահարում Մոսկվայից` խաղաղություն կնքելու համար»,-«Դեմ ենք Մաքսային միությանը» նախաձեռնության` այսօր Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքում կազմակերպված հավաքի ընթացքում ասաց ռեժիսոր, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը:

Hayrikyan_5 Hayrikyan_6 Hayrikyan_7 Hayrikyan_8

Նա այսպիսի հարցադրում արեց` «ո՞վ է մեր հերոսը, Խաչատրյա՞նը, թե Խաչատուրովը», ապա ասաց, որ մինչ օրս հայերի մի զգալի հատված նախընտրում է ստրուկի կարգավիճակում մնալ` «ռուսի սապոգի» եւ «Նատաշայի փեշի» տակ. «Կարծում են, թե այդպես մեզ վրա անձրեւ չի գա, եւ թուրքերը չեն հարձակվի: 18-ամյա մեր տղաներն իրենց կյանքը տվեցին, որ այդ մշուշը հայի աչքերից վերանա: Մենք պարտավոր ենք արժանի լինել նրանց, որ իմաստավորվի նրանց նահատակությունը»:

Ավելի վաղ հայտնել էինք որ նախաձեռնող խմբի հանրահավաքը տեղի կունենա մայիսի 4-ին` Ազատության հրապարակում:

Լուսանկարները` հեղինակի

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930