Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՕ-ի քվեարկությանը Խաչատուր Քոքոբելյանը չմասնակցեց, քանի որ Տավուշում էր

Մայիս 03,2016 18:45

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քիչ առաջ սկսվեց ընտրական օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկումների երկրորդ փուլը: Հիշեցնենք, նախագծի նախնական քննարկումներում քաղաքական ուժերը համաձայնության էին եկել, որ նախագծի`առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո, ինտենսիվ քննարկումներն ու բարեփոխումները շարունակվելու են:

Քիչ առաջ մեկնարկած քննարկումը փակ է: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ գլուխ առ գլուխ քննարկելու են նախագիծ բոլոր հոդվածները: Քննարկմանը մասնակցում են նախագծի հեղինակներից, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ընդդիմադիր պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հովհաննես Մարգարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Գագիկ Ջհանգիրյանը (թեպետ ՀԱԿ-ն առկախել էր իր մասնակցությունը նախագծի քննարկումներին), իշխանական պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Վահրամ Մկրտչյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը քննարկումը սկսելուց առաջ իր մտահոգությունը հայտնեց առ այն, որ երկու կարեւորագույն կետերի`ընտրացուցակների հրապարակման եւ կրկնաքվեարկությունները բացառելու մասին առ այս պահը ընդդիմությունը որեւիցե առաջարկ չի ընդունվել. «Իհարկե, բարելավումներ եղել են, բայց պահպանելով այս երկու դրույթները եւ 97 հոդվածը (կայուն մեծամասնության ձեւավորման մասին-Ն. Գ. ): Արհեստական ձեւավորված մեծամասնությունն ամենամեծ անկայությունն է»:

Aravot.am- ի հարցին`դա՞ էր պատճառը, որ ինքը չմասնակցեց նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությանը, պատգամավորը պատասխանեց. «Բնականաբար`ոչ: Այդ օրը ես մայրաքաղաքից բացակայել եմ: Եղել եմ Տավուշում, որտեղ ավելի կարեւոր գործ կար այդ պահին»: Մեր մյուս հարցին`հույս ունի՞, որ էական բարելավումներ կլինեն, պատգամավորը պատասխանեց. «Եթե հույս չլիներ, միայն հարցազրույց տալու համար չէի գա»:

Ըստ պատգամավորի, միայն ԸՕ-ով չէ, նաեւ քաղաքական կամքի առկայությունն է կարեւոր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031