Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար. Մենք՝ գերմանացիներս, հատուկ պատասխանատվություն ենք կրում խաղաղության հաստատման համար. LNR Media

Մայիս 09,2016 12:53

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վոլտեր Շտայնմայերը հայտարարություն է տարածել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 71-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է LNR Media-ն։

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 71-ամյակին, մասնավորապես ասել է, որ Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում աշխարհի խաղաղության և համաձայնության մթնոլորտի համար։

Շտայնմայերի հայտարարության մեջ ասվում է. «Մեր երկիրը, որը 20-րդ դարում անցավ այդքան պատերազմների և տառապանքների միջով, կարողացավ կրկին վերադառնալ միջազգային հանրության սիրտը։ Եվրոպան համագործակցության և երկխոսության ցայտուն նախագիծ է դարձել։ Մենք շնորհակալ ենք դրա համար»։

Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է նաև աշխարհում գերմանացիների դերի մասին. «Մենք՝ գերմանացիներս, հատուկ պատասխանատվություն ենք կրում խաղաղության և փոխհամաձայնության հաստատման համար՝ հատկապես այնպիսի ճգնաժամային ժամանակներում, ինչպես այսօր է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031