Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրների շարքում անձնակազմի կերակրման հարցը չի կարող լինել. Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյան

Մայիս 14,2016 23:46

«Չի կարող  պատահել, որ հատկապես այսօրվա դրությամբ հայկական զինված ուժերում սննդի եւ անձնակազմի կերակրման հարցը լինի»,- մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Նա ընդգծեց, որ ինքը դա իր սեփական փորձով գիտի, քանի որ 6 տարի եղել է հասարակ զինվոր՝ 2 տարի ժամկետային զինծառայող եւ 4 տարի կուրսանտ: Անդրանիկ Մակարյանը նշեց, որ զինված ուժերում տարբեր խնդիրներ կան, սակայն այդ խնդիրների շարքում անձնակազմի կերակրման հարցը չի կարող լինել:

Journalists paid a visit to N.. military unit of Vayk in Vayots Dzor Province

«Դուք ինքներդ տեսաք, թե ինչ նորմատիվներ կան զորամասի մշտական տեղակայման վայրում, եւ ինչ նորմատիվներ կան մարտական դիրքերում: Դրանք տարբեր են, եւ երկուսն էլ ունեն իրենց համապատասխան տարբերությունները: Ինչի՞ համար, որպեսզի մարտական դիրքերում տարբեր տեսակի կենցաղային հարցեր՝ լվալ, տաքացնել, տարբեր տեսակի ճաշեր պատրաստել՝ ի տարբերություն նախորդ տարիների արդեն չկան: Երեւի հաշված կլինեք, թե միայն պահածոյացված քանի տեսականի կա մարտական դիրքերում»,- ասաց Անդրանիկ Մակարյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031