Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս եփել սպանախը՝ պահպանելով օգտակար հատկությունները

Մայիս 19,2016 13:30

Սպանախը իր բազում օգտակար հատկությունների շնորհիվ առողջության ամրապնդման համար առաջնային մեթերքներից է: Այն պարունակում է վիտամիններ A, B6, C, ֆոլաթթու եւ այլ վիտամինների մնացորդներ: Պարունակում է այնպիսի կարեւոր սննդարար նյութեր՝ տիամին, ռիբոֆլավին, որոնք կարեւոր դեր են խաղում օրգանիզմի ամենօրյա գործողությունների կատարման համար: Սպանախը հարուստ է նաեւ հանքանյութերով` կալիում, մանգան, ցինկ, մագնեզիում, երկաթ, կալցիում, գունանյութերով եւ ֆիտոսննդարար նյութերով: Սպիտակուցների պարունակության առումով սպանախը մրցում է կաթի հետ եւ մի փոքր հետ է մնում մսից:

Այս մթերքի օգտակար հատկությունները ապահովում են աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի  առողջությունը եւ այլն: Եփելիս որպեսզի այն պահպանի բոլոր կենսանյութերը, պետք է եփել շատ քիչ: Սպանախը եփելու լավագույն ձեւը այն լվանալուց հետո չցամաքեցնել եւ իր ջրով կաթսայի մեջ լցնել՝ առանց հավելյալ ջուր լցնելու: Եփել՝ պատառաքաղով մերթընդմեթ խառնելով: Փորձառուները խորհուրդ են տալիս պատառաքաղի ծայրին սխտորի կեղեւած մեկ պճեղ անցկացնել:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031