Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս աշխուժացնել հոգնած դեմքը

Մայիս 19,2016 14:00

Հոգնածությունը վատ է անդրադառնում դեմքի մաշկին եւ երբեմն ստեղծում ոչ էսթետիկ վիճակ: Օրվա ընթացքում 3 վայրկյանն էլ բավարար է դեմքի հոգնած գծերը անհետացնելու համար: Բավական է տիրապիտել մերսման մի շարք կանոնների եւ դուք հեշտությամբ ձեր դեմքը կազատեք հոգնության հետեւանքներից:

Երկու ձեռքերով ծածկել դեմքը, ապա ափերը իրարից հեռացնել դեպի ականջները: Ցուցամատով եւ բութ մատով բռնել հոնքերի վերջավորությունները, մեղմորեն սեղմել, քիչ-քիչ ուղղելով դեպի քունքերը:

Ցուցամատները տեղավորել աչքերի ներքեւի ծայրերի վրա, ապա թեթեւակի ճնշումներով մատները ուղղել մինչեւ արտաքին ծայրերը:

Ցուցամատները ճակատի երկու կողմերի վրա տեղավորել եւ ճնշել, այս դիրքով մնալ 1 րոպե, դադար առնել, ապա կրկնել 5 անգամ:

Ձուցամատով մերսել հոնքերի միջեւ գտնվող հատվածը՝ շուրջ 1 րոպե: Ցուցամատով ճնշել ականջների զույգ փոսիկների վրա, այդ  դիրքով մնալ 1-2 րոպե:

Մատները տեղավորել քունքերի վրա եւ 5 թեթեւ ճնշումներ կատարել: Ապա նույն ձեւով ճնշելով՝ մատները սահեցնել մինչեւ ծնոտը:

Երկու ձեռքերը ծոծրակի վերի երկու կողմերի վրա տեղավորել, թեթեւ ճնշումներ անելով քիչ-քիչ բարձրացնել դեպի ականջները, ապա վերադառնալ նախկին դիրքին:

Եթե աչքերի տակ պարկեր են գոյացել, դրանց վրա 15 րոպե պահել հում կարտոֆիլի բարակ շերտեր եւ մի քանի կաթիլ կիտրոնի հյութից պատրաստած քսուք, ապա լվանալ գոլ ջրով:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031