Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիները առաջ են եկել միջինում 200-ից 300 մետրով. «Հայկական ժամանակ»

Մայիս 20,2016 11:48

Մայիսի 17-ի գիշերը մի խումբ լրագրողներին օդանավում տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, ըստ էության, հաստատեց Սեֆիլյանի հրապարակած թիվը՝ նշելով, որ Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է 800 հեկտար (8 միլիոն քառակուսի մետր) տարածք, որը, ըստ Սարգսյանի, որեւէ մարտավարական կամ ռազմավարական նշանակություն չունի։

Սերժ Սարգսյանի ապրիլի 4-ի ու մայիսի 17-ի հայտարարությունների հակասությունը մեծ հանրային աղմուկ բարձրացրեց, որին արձագանքեցին Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության երկու մտավոր գիգանտները՝ Խոսրով Հարությունյանն ու Վահրամ Բաղդասարյանը, ովքեր ասացին, թե «նախագահի երկու ելույթներում հակասություն չկա»։

Հանրապետականները, մասնավորապես, հայտնեցին, որ ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը խոսում էր ադրբեջանցիների առաջխաղացման խորության մասին, իսկ այժմ խոսել է կորցրած մակերեսի մասին, որոնք տարբեր բաներ են։

Սակայն, ինչպես հայտնի է, կորցրած տարածքների մակերեսը հավասար է կորցրած տարածքների խորության եւ ադրբեջանական առաջխաղացման ընդհանուր երկարության արտադրյալին։

Այլ կերպ ասած, եթե հավատանք Սերժ Սարգսյանի հայտարարած երկու թվերին եւ կորցրած տարածքների մակերեսը (8 միլիոն քառակուսի մետր) բաժանենք ադրբեջանցիների առաջխաղացման խորության վրա (շուրջ 250 մետր, ըստ Սարգսյանի). ապա կստանանք, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել 32 հազար մետր ընդհանուր երկարությամբ գծով։ …Այսինքն, ըստ Սերժ Սարգսյանի հրապարակած երկու թվերի, ադրբեջանցիները շփման գիծը ճեղքել են 32 կիլոմետրանոց հատվածով ու առաջ են եկել միջինում 200-ից 300 մետրով։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031