Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Մկրտչյան. Տուգանային միավորների կիրառումը նպատակ ունի անբարեխիղճ անձանց հանել շրջանառությունից

Մայիս 20,2016 17:13

Ազգային ժողովում մայիսի 20-ին «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման օրենսդրական եւ իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով լսումներ էին:

Լսումների ընթացքում արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նկատեց, որ ներկա փուլում արդարադատության նախարարությունում լրամշակվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը: Նա ներկայացրեց օրենսգրքի նախագծում առկա նոր մոտեցումները:

«Յուրաքանչյուր վարչական իրավախախտումների, իհարկե՛, ծանր իրավախախտումների մասին է խոսքը, տուգանային միավորների կիրառումը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի շրջանառությունից դուրս գան այն անձինք, որոնք չունեն բարեխղճություն: Եվ միայն գումարը վճարելու միջոցով հնարավորություն չընձեռվի, անձին հնարավորություն չտրվի անընդհատ վարորդական վկայական ունենալ: Արդարացի հավասարակշռությունը պահպանելու համար, կարծում եմ, այս տուգանային միավորների չափի հարցը, թե ինչպիսի իրավախախտումների նկատմամբ պետք է կիրառվի, ինչքան պետք է կիրառվի, ինչքան ժամանակաշրջանում պետք է պահպանվեն, երբ են զրոյացվում, առաջիկայում այդ հարցերը մենք կներկայացնենք քննարկման»,- ասաց նա:

Նոր մոտեցումներից է՝ վարչական իրավախախտումների տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի վարչական իրավախախտումներով ներկայացրած ակտերի ուժի մեջ մտնելու հարցը: Արսեն Մկրտչյանը նշեց, որ վարչական իրավախախտումների ակտը անմիջապես ուժի մեջ չի մտնում, եւ եթե անձը ակտը ստանալուց հետո բողոքարկում է, լսումներ են իրականացվում, իսկ եթե չի բողոքարկվում, ապա ակտը մտնում է ուժի մեջ. «Սա դրույթ է որով հնարավորություն է ստեղծվում անհամաձայնության դեպքում իրականացնել ամբողջական վարույթ եւ իրականացնել ամբողջական լսումները: Մյուս կողմից՝ ինքը արդարացի հավասարակշռություն է պահպանում պետության ծախսերի միջեւ, որպեսզի լրացուցիչ ավելորդ վարչական ծախսեր չլինեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031