Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մենք վախեցնում էինք Լեւոն Տեր Պետրոսյանին ու մեր վախեցնելը հաջողություն ունեցավ». Արշակ Սադոյանը վերհիշում է 90-ականները

Մայիս 24,2016 23:56

1992-93 թվականներին, պատերազմի թեժ շրջանում, Հայաստանի ընդդիմադիրները պահանջում էին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, եւ նախագահի նստավայրի առջեւ այրում էին նրա խրտվիլակը:

Հրաժարականը պահանջողների դաշինքում էր նաեւ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ինքը չի՞ զղջում, որ 90-ականների օրհասական ժամանակաշրջանում իրենք ոչ թե համախմբվեցին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, այլ համախմբված նրա հրաժարականը պահանջեցին:

«Ոչ միայն չեմ փոշմանում, այլեւ դուք պետք նույնիսկ գերգոհ լինեք, որովհետեւ եթե այն ժամանակ չպահանջեինք  նրա հրաժարականը, նա երբեք Վազգեն Մանուկյանին չէր նշանակի ՊՆ նախարար, ու այսպես ադրբեջանական պատերազմում  բեկում չէր լինի, ու վաղուց Արցախը տված կլինեինք Ադրբեջանին: Մենք վախեցնում էինք, իսկ մեր վախեցնելը ունեցավ լուրջ հաջողություն: Վախեցավ, որ կզրկվի աթոռից ու մտածեց՝ ավելի լավ է նշանակի Վազգեն Մանուկյանին նախարար, բայց չէինք մտածում, որ սրիկայաբար երկու տարի հետո կհանի նախարարի պաշտոնից»,- ասաց Արշակ Սադոյանը:

Ինչո՞ւ Լեւոն Տեր Պետրոսյանը քառօրյա պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելու քայլեր ու կոչեր արեց՝ հարցին ի պատասխան պարոն Սադոյանը շարունակեց. «Որովհետեւ, հստակ հասկանալով, որ իր վերջին համագործակցությունը Գագիկ Ծառուկյանի հետ ավարտվեց ու ԲՀԿ-ի հետ համագործակցությունը քանդվեց, Լեւոն Տեր- Պետրոսյանը փորձեց ինչ-որ ձեւով երեւալ, իհարկե, անհանգստացած էր ապրիլյան դեպքերով,  բայց բնական է, որ այլ ելք չուներ, քան համագործակցության առաջարկներ անել:

Մենք էլ ժամանակին առաջարկում էինք, որ ինքը սահուն, առանց բարդությունների հեռանա, որովհետեւ այն, ինչ անում էր Լեւոն Տեր Պետրոսյանը, ակնհայտ է, որ բերելու էր ՀՀ կործանմանը: Նա, լավ հասկանալով, որ էլ հույս չկա մնալու,  Վազգեն Մանուկյանին նշանակեց ՊՆ նախարար ու որոշ  ժամանակ պահպանեց իր աթոռը: Այն դեպքերը որեւէ անմիջական կապ չունեին այսօրվա դեպքերի հետ, Լեւոն Տեր- Պետրոսյանը չի էլ կարող որեւէ հավակնություն ունենալ, որ Սերժ Սարգսյանից կկարողանա խլել նախագահական աթոռը, եւ ուրիշ ելք չի մնում, քան համագործակցության առաջակներ անել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Մի քիչ տարօրինակ կը գտնեմ Սադոյեանի նման լուրջ անձի այս մանկապարտիզպանական կարծիքը; Անձ մը/այս պարագային ԼՏՊ/ որ իր հրամանով ազատագրեց հայրենիքի ամբողջական նահանգ մը /ԱՐՑԱԽԸ/ ինչու պիտի յանձնէր զայն յափշտակիչ հակառակորդին <Սա անիմստ բամբասանք է պարզապէս և անվայել քաղաքականութեան մէջ հասունցած անձի մը;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031