Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյանն ի հաշիվ «Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնի» խնայողություն կանի

Հունիս 01,2016 18:55

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»-ում անցկացվում են բազմաթիվ մշա­կու­թային միջոցառում­ներ եւ, որպես թանգարան-ինստիտուտ, մշտապես զգացվում է ձայնագրման անհրա­ժեշ­տու­թյուն, սակայն թանգարանը չունի այդ սարքավորումները: Վաղը կառավարության նիստում վարչապետին կհայտնի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` առաջարկելով նախարարության ենթակայությամբ գործող «Հայ հոգեւոր երաժշտության կենտրոն»-ից հետ վերցնել 2 միլիոն 996 500  դրամ արժողությամբ ձայնագրային սարքավորումները եւ հատկացնել Կոմիտասի թանգարանին:

Տիկին Պողոսյանի մեկնաբանմամբ, «Հայ հոգեւոր երաժշտության կենտրոն»-ի ձայնագրային սարքավորումը գրեթե չեն օգտա­գործվում: Բացի այդ, տիկին Պողոսյանը գտնում է, որ խնայողություն կարվի եւ Կոմիտասի թանգարանի կողմից ամեն անգամ չի վարձակալվի ձայնագրման սարքավոր­ումներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930